Իրաքի վարչապետը հեռուստաելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրում խորհրդարանի վաղաժամ ընտրությունները կանցկացվեն 2021-ին՝ գրում է Anadolu գործակալությունը:
Երկրի կառավարության ղեկավարը վերջ է դրել նախընտրական բանավեճերին՝ նշելով, որ ընտրությունները կանցկացվեն գալիք տարվա հունիսի 6-ին:
Մայիս ամսին ստաձնելով կառավարության ղեկավարի պաշտոնը՝ Մուստաֆա ալ Քազեմին անդադար հայտարարում է խորհրդարանի վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին:
ՄԱԿ-ը ողջունել է Իրաքի վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ նոր ընտրությունները կխթանեն երկրում ժողովրդավարության ու կայունության հաստատման գործընթացը:
Իրաքում հաջորդ ընտրությունները, ի սկզբանե, նախանշված էին 2022-ի մայիսին, սակայն կանցկացվեն ավելի վաղ: