ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադրվել է արգելափակել երկրում արագ զարգացող TikTok մեդիա հավելվածը: Ամերիկյան իշխանությունները մտավախություն ունեն, որ այս ծառայությունը կարող է գործիք դառնալ Չինաստանի հետախուզության ձեռքին՝ գրում է Al Arabiya-ն:
Միացյալ Նահանգների գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները վերջերս հայտարարել էին, որ երկրում մեծ ժողովրդականություն վայելող տեսահարթակը Պեկինն օգտագործում է անազնիվ նպատակների համար, մինչդեռ ընկերությունը հերքում է Չինաստանի կառավարության հետ իր առնչությունը: