Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ առաջարկել է հետաձգել 2020-ի նոյեմբերին նախանշված նախագահի ընտրությունները: Առաջարկ, ինչը լիազորված չէ անել Սպիտակ տան ղեկավարը՝ տեղեկացնում է The New York Times պարբերականը:
Ի դեպ, կորոնավիրուսի համավարակի սկզբից ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները մտավախություն ունեին, որ Թրամփը կփորձի չեղարկել կամ հետաձգել նախագահի ընտրությունները երկրում:
Դոնալդ Թրամփն իր առաջարկի մասին գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ քվեարկությունը կարելի է հետաձգել մինչև քաղաքացիների համար ընտրություններին մասնակցությունն առավել անվտանգ կլինի:
Սպիտակ տնից անմիջապես հերքել են այն վարկածը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինչ-որ շարժառիթ ունի ընտրությունները հետաձգելու հարցում: