ԱՄՆ նախկին պետքարտուղար և 2016 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հավանական է համարում, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվի պաշտոնից նույնիսկ եթե պարտվի նոյեմբերյան ընտրություններում, հետևաբար կոչ է արել նախապատրաստվել այդ տարբերակին: Քաղաքական գործչի այս խոսքերը մեջբերում է The Hill-ը:
Ըստ Քլինթոնի՝ Թրամփը կփորձի վիճարկել ընտրությունների արդյունքները՝ նկատի ունենալով փոստային քվեարկության ընթացքում կատարված խախտումները:
Հունիսին Թրամփը հայտարարեց, որ 2020-ի ընտրությունները կարող են դառնալ երկրի պատմության մեջ «ամենակեղծվածները»՝ փոստով քվեարկելու պատճառով:
Նախագահը չի բացառել, որ փոստային քվեարկությամբ կարող է կորցնել ընտրությունները: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ համապատասխան արդյունքների դեպքում պատրաստ է ընդունել իր պարտությունը: