ՌՌոզա Խաչատրյան

Աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարաձգվում է մինչև 2022-ի հունվարի 1-ը

Աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարաձգվում է մինչև 2022-ի հունվարի 1-ը

Խորհրդարանը քննարկում է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, հարցով հիմնական զեկուցող Սմբատ Սաիյանը նշեց, որ նախագծի անհրաժեշտությունն ու նպատակը աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի կանոնակարգումն է:

2015-ին Աշխատանքային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով սահմանվեց, որ 2017-ի հունվարի 1-ից աշխատանքային հարաբերություններում դադարեցվում է աշխատանքային գրքույկների շրջանառությունը:

«2019-ի հունվարի 1-ին պետք է գործընթացն ավարտվեր, սակայն 2017-2018 թթ. իրականացված աշխատանքները բավարար արդյունք չտվեցին, և մենք 2019-ի հունվարի 1-ի դրությամբ ունեինք ընդամենը 270 հազար թվայնացված աշխատանքային գրքույկ: Հանդես եկանք առաջարկությամբ՝ ժամկետը երկարաձգվեց ևս մեկ տարով, սակայն դա էլ բավարար չեղավ գործընթացն ավարտելու համար, որովհետև այս ընթացքում հասցրել ենք թվայնացնել շուրջ 120 հազար աշխատանքային գրքույկ»,- նշեց փոխնախարարը:

Սաիյանը մանրամասնեց՝ առաջարկվում է նախագծով թվայնացման ժամկետը երկարաձգել ևս մեկուկես տարով՝ մինչև 2022-ի հունվարի 1-ը:

«Ի տարբերություն նախորդ կարգավորումների՝ նախատեսվում են հստակ ժամկետներ, թե գործատուն ծանուցումից հետո որքան ժամանակահատվածում պետք է աշխատանքային գրքույկները ներկայացնի իրավասու մարմնին: Առաջարկվում է մի մեխանիզմ. օրենքով սահմանել, որ գործատուի՝ աշխատանքային գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է գործատուի վրա դրվել դատական կարգով»,- նշեց Սաիյանը՝ հավելելով, որ նախարարության տվյալներով՝ այս պահին գործատուների մոտ է գտնվում շուրջ 350 հազար աշխատանքային գրքույկ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում