Եվրախորհրդարանի նախկին անդամ Էլենի Թեոհարուսը և գործող պատգամավոր Մարտին Զոննեբորնը Թվիթերի իրենց էջում գրառում են կատարել վերջին օրերին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին և դատապարտել այդ գործողությունները:
«Ադրբեջանական ուժերը գնդակոծում են Տավուշի դիրքերը հուլիսի 12-ից: Պի՛նդ կացեք, եղբայրնե՛ր»,- գրել է Կիպրոսից նախկին պատգամավոր Ելենի Թեոհարուսը:
Գերմանացի խորհրդարանական Մարտին Սոննեբորնը Արցախի Ազգային ժողովի նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանի գրառմանը պատասխանել է. «Ադրբեջանը կրկին կրակում է: Իսկ գերմանացի քաղաքական գործիչները կաշառք են վերցնում այդ մեռած ռեժիմից: Ինչ խայտառակություն»: