Թուրք հայտնի գրող, վիպասան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը, հայտնում է Ermenihaber-ը։
Դատապարտելով տեղի ունեցածը՝ հայտնի գրողը մասնավորապես ասել է․ «Թուրքիայում ապրում են ինձ պես միլիոնավոր աշխարհիկ մարդիկ, ովքեր դեմ են այս ամենին, սակայն նրանց ձայնը լսելի չէ։ Տաճարը վերածելով մզկիթի՝ ամբողջ աշխարհին մենք փաստացի ասացինք, որ այլևս աշխարհիկ պետություն չենք»։
Փամուքը հավելել է, որ նման քայլով Թուրքիայի կառավարությունը մի շարք մարդկանց զրկեց հպարտությունից։