Գերմանիայի քննչական մարմինները ենթադրում են, որ Դաշնային կառավարության մամուլի և տեղեկատվության գրասենյակի աշխատակիցը տեղեկատվություններ է հավաքել եգիպտական հատուկ ծառայությունների համար: Ենթադրվում է, որ նա լրտեսել է մի քանի տարի:
Աշխատակցի նկատմամբ կիրառվել են «գործադիր միջոցներ»: Հետաքննությունը դեռ ավարտված չէ:
Միևնույն ժամանակ, Bild պարբերականը հայտնում է, որ լրտեսության մեջ կասկածվողը բաժնի միջին կոչում ունեցող աշխատակից է, և առայժմ պարզ չէ, թե ինչպիսի տեղեկատվություններ է նա հաղորդել օտարերկրյա հետախուզական գործակալությանը: Bild-ը գրում է, որ կասկածյալն օտարերկրյա արմատներ ունի: