Ընդունվել է Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Մինչ այդ վարչապետը հանդես է եկել ուղերձով:
Հայաստանի նախագահն Արցախում է: Արայիկ Հարությունյանի հետ քննարկել են Արցախի զարգացման հեռանկարային ծրագրերը:
Հաստատվել է կորոնավիրուսի 557 նոր դեպք, առողջացել է 709 քաղաքացի:
Միացյալ Նահանգներում գրանցվել է վարակի նոր ռեկորդ. մեկ օրում՝ 66 հազար:
Թվեր՝ նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեից: Չնայած շրջանառության անկմանը՝ վերջին 5 ամսում ավելացել է ներմուծումը ԵԱՏՄ երկրներից:
ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «Թիմ» և «Բիլայն» ընկերությունների միավորումը: