ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Միացյալ Նահանգները համաձայն չէ այս տարվա հունվարին իրանցի բարձրաստիճան գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության հետ կապված ՄԱԿ-ի քննադատությանը, հայտնում է Daily Mail-ը: Պոմպեոն հաստատել է, որ շարունակելու են նույն ռազմավարությունը Ամերիկան պաշտպանելու համար:
ՄԱԿ-ի զեկույցում նշված է, որ չնայած Սուլեյմանին պատասխանատու էր Իրաքում և Սիրիայում Իրանի ռազմավարության և գործողությունների համար, սակայն նրա դեմ ամերիկյան ռազմական գործողություններն «ապօրինի» էին Սուլեյմանիի կողմից ԱՄՆ-ի հետ կապված անձանց նկատմամբ սպառնալիքի բացակայության պատճառով,:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով 2020 թվականի հունվարի 3-ին ամերիկյան ստորաբաժանումը հատուկ գործողության արդյունքում վերացրել էին իրանցի գեներալին: Ի պատասխան՝ իրանական կողմը հրթիռակոծեց Իրաքի ռազմական օբյեկտները, որտեղ տեղակայված է ամերիկյան զորքը: