Իրանում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ արձանագրվել է կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ: Իսլամական Հանրապետությունում վերջին 24 ժամում մահացել է 221 հիվանդ՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը IRINN հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2079 նոր դեպք:
Իրանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 250458, մահացության ցուցանիշը 12305 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 212176 մարդ:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր հուլիսի 7-ին, երբ մահերի թիվը հասել էր 200-ի: