ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է «ՏԻՄ-երի մասին» օրենքի փոփոխությունների և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Նախագծի հեղինակներ են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը:
Ներկայացնելով նախագիծը՝ համահեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ մեր երկրում տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը մայթերի վրա է իրականացվում, այսինքն՝ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի շուկայի:
Պատգամավորն ասաց, որ նախագծով առաջարկվում է այդ «շուկաները» տեղափոխել մեկ այլ վայր՝ տնտեսվարողների կամ ՏԻՄ-երի կողմից կազմակերպված և ավտոմեքենաների վաճառքն ու վարձույթն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում: