Թաիլանդի հնագույն Լոպբուրի քաղաքը զբոսաշրիկներին գրավում էր անցորդներից բանան մուրացող և հավերժ քաղցած կապիկներով:
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով, սակայն, իրավիճակը փոխվել է: Քաղաքում զբոսաշրջիկներ չկան, ուրեմն չկան նաև ձրի բանաններ, ու կենդանիները ստիպված անցնել են ավելի բարձր կալորիականությամբ սննդին, օրինակ՝ ֆասթ ֆուդին: Արդյունքում նրանք ավելի շատ էներգիա են ստանում, սկսել են ավելի արագ բազմանալ ու յուրացնել մարդկանց լքած տարածքները: Կապիկների բնակատեղի են դարձել քաղաքի սրբավայրերն ու կինոթատրոնները:
Իշխանությունները փորձում են հսկողության տակ վերցնել քաղաքը և արդեն ստերիլիզացրել են 500 կապիկի: