Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

ՆՆարե Ոսկանյան

ԼՀԿ-ն լրացուցիչ մանդատ չի ստանա. ԿԸՀ-ն մերժեց Մարուքյանի դիմումը

ԼՀԿ-ն լրացուցիչ մանդատ չի ստանա. ԿԸՀ-ն մերժեց Մարուքյանի դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք հստակ բաշխել են մանդատների թվաքանակը, իսկ դրանից հետո այլ անձի մանդատ տրամադրելու գործառույթ ԿԸՀ-ն կարող է և իրավասու է իրականացնել բացառապես թափուր մանդատ առաջանալու պարագայում: Մուկուչյանը հայտնեց, որ ԿԸՀ-ն սահմանված կարգով իրազեկվում է և մանդատը տրամադրում ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:

Նշենք, որ ԿԸՀ-ն այսօրվա նիստում մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը: Դիմումով պահանջվում էր ԼՀԿ-ի նախընտրական ցուցակի հաջորդ համարին տրամադրել պատգամավորական մանդատ՝ վերականգնելու համար խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը: Խմբակցությունը ԱԺ ընտրությունների արդյունքում ստացել էր 18 մանդատ, սակայն խմբակցությունից հեռացել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Մուկուչյանը ճեպազրույցի ընթացքում ասաց, որ դիմումով պահանջվում էր  տրամադրել  մեկ լրացուցիչ մանդատ:

«Արդյուքնում լրջամտորեն հարց էր հնչեցվում՝ արդյոք դա չի՞ բերի բաշխման խախտման: Միանշանակ, կարծում եմ, կբերի, որովհետև մենք բաշխել ենք 132 մանդատ և յուրաքանչյուր մանդատ տալու պարագայում ընդհանուր թիվը մանդատների բնական է, որ մեծանում է: Արդյոք ունի՞ ԿԸՀ-ն նման լիազորություն. միանշանակ՝ ոչ»,- ասաց Մուկուչյանը՝ շեշտելով, որ երբ մանդատը մնում է թափուր, ԿԸՀ-ն իրազեկվում է և մանդատն արձանագրությամբ տրամադրում ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում