Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ն ընդունեց այսօր քննարկված բոլոր օրենսդրական նախագծերը

ԱԺ-ն ընդունեց այսօր քննարկված բոլոր օրենսդրական նախագծերը

Ազգային ժողովը 73 կողմ ձայնով հավանություն տվեց «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագծին: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց նախագծի քվեարկությանը, քանի որ, պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի փոխանցմամբ, օրենքը ծավալուն է, և իրենց դիրքորոշումը կհայտնեն վաղը՝ հանձնաժողովի նիստից հետո:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվող ամենաառաջնային փոփոխությունն արդյունահանման թույլտվության հետ է կապված: Առաջարկվում է արդյունահանման թույլտվություն չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ հանքավայրի պաշարները ուսումնասիրված և հաստատված չեն՝ մետաղականի համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում, ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 82 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:

Հիշեցնենք, որ օրենքների փաթեթում հատուկ կարգավորում է նախատեսվել, որով հնարավորություն է տրվում տեսչական մարմնին՝ նվազագույն օրենդրական լուծումներով գերբեռնված մեքենաների թույլատրելի առավելագույն քաշի պահպանման նորմերի նկատմամբ հսկողություն սահմանել: Կան երկու ստատիկ կշեռքներ, որոնք պլանավորվում է տեղադրել համապատասխան վայրերում և իրականացնել այդ ավտոմեքենաների կշռումը:

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 86 կողմ ձայներով:

Հիշեցնենք, որ նախագծով միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք ձեռք կբերեն:

ԱԺ-ն 86 կողմ ձայնով, երկրորդ ընթերցմամաբ ընդունեց «Քրեական դատավարության» օրենսգրքում լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը:

«Վարչական դատավարության» և  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներում լրացում կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ ձայնով:

ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Աննա Կարապետյանի ներկայացրած «Դատախազության  մասին» օրենքում լրացում  և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ ձայներով:

ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանի, Վլադիմիր Վարդանյանի և Աննա Կարապետյանի ներկայացրած «Վարչական դատավարության օրենսգրում  լրացում կատարելու օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց կրկին 86 կողմ ձայներով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ներկայացրած «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 կողմ ձայներով:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկում է անվճար բարձրագույն կրթության իրավունք տալ զոհված զինծառայողի ծնողին և ամուսնուն:

ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի և Նարեկ Զեյնալյանի ներկայացրած՝ «Լիցենզավորման» և «Վարչական իրավախախտումների» օրենքներում լրացումների նախագիծը 86 կողմ ձայներով ընդունվեց առաջին ընթերցմամբ: 

Հիշեցնենք, որ նախագծով վերահսկողություն իրականացնելու գործառույթը կկատարի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Կսահմանվի՝ եթե առաջին անգամ դեղատունն իր գործառույթը չի համապատասխանեցնում Կառավարության սահմանած  չափանիշներին, տեսչությունը նախազգուշացնում է փաստաթղթով: 30 օրվա ընթացքում դեղատունը հնարավորություն է ունենում շտկելու սխալը, հակառակ դեպքում՝ տեսչությունը կարող է դիմել լիցենզավորման մարմնին՝ դեղատան գործունեությունը կասեցնելու համար: Եթե այս դեպքում էլ խնդիրը չի լուծվում, դեղատունը զրկվում է լիցենզիայից, ընդհանրապես: 

Պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասրայանի և Նարեկ Զեյնալյանի ներկայացրած՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթն էլ առաջին ընթերցմամբ ընդունվեց 61 կողմ, մեկ դեմ և 20 ձեռնպահ ձայներով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ նախագծի լրամշակված տարբերակը կայքում տեղադրված չի եղել և նիստի ընթացքում է տրամադրվել: Ասաց, որ իրենք կքվեարկեն ձեռնպահ:

ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանի,  Վարազդատ Կարապետյանի ներկայացրած՝  «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու նախագիծն էլ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց  86 կողմ ձայներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում