TikTok-ը դադարեցնում է գործունեությունը Հոնկոնգում: Այս մասին տեղեկացրել է ընկերության մամուլի քարտուղարը՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Հոնկոնգում TikTok-ի հավելվածի գործունեությունը կդադարեցվի մի քանի օրում:
Ընկերությունը հայտարարել է, որ օգտատերերի տվյալները Չինաստանում չեն պահպանվում:
Հոնկոնգում իրենց ծառայությունների փոփոխությունների մասին հայտարարել են նաև Facebook-ը, Twitter-ը, Telegram-ը, WhatsApp-ը և Google-ը: