Հուլիսի 6-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Վարդենիսի Ազգալդյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Մեծ Մասրիկ գյուղի 39-ամյա մի բնակչի։
Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է չորացված, մանրացված կանեփանման զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ զանգվածը թմրանյութ է, իր օգտագործման համար է։
Ոստիկանության Վարդենիսի բաժնի և Վարդենիսի ՌՈ բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը տան խորդանոցից իրավապահներին է ներկայացրել մանրացված կանեփանման զանգված, նաև մատնացույց արել տնամերձ հողամասում վայրաճած կանեփի բույսեր, որոնք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: