Ռուսաստանը համարժեք միջոցներ կձեռնարկի 25 ռուսաստացիների նկատմամբ Մեծ Բրիտանիայի կողմից կիրառված պատժամիջոցներին ի պատասխան: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է Reuters գործակալությունը:
Պեսկովն ափսոսանք է հայտնել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ նման քայլի վերաբերյալ՝ այն համարելով ոչ բարեկամական:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հրապարակել էր Ռուսաստանի այն քաղաքացիների ցուցակը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում մարդու իրավունքների խախտման պատճառով: Ըստ բրիտանական կողմի՝ նրանք առնչություն ունեն իրավաբան Սերգեյ Մագնիտսկու սպանության գործի հետ: 25 ռուսաստանցիներին արգելված է Մեծ Բրիտանիա մուտքը: Իսկ երկրում առկա նրանց բոլոր ակտիվները սառեցված են: