Ողբերգական դեպք՝ Չինաստանի հարավարևմտյան շրջաններից մեկում: Աշակերտներ փոխադրող ավտոբուսն ընկել է ջրամբարը՝ գրում է Russia Today պարբերականը:
Դժբախտ պատահարի զոհ է դարձել 2 տասնյակից ավելի մարդ, տուժել է ևս 15 աշակերտ:
Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ավտոբուսը նախ կողաշրջվել է, կոտրել է ճանապարհային անվտանգության պատնեշն ու ընկել ջրամբարը:
Ավտովթարի պատճառներն առայժմ հայտնի չեն: Վթարված ավտոբուսը դուրս է բերվել ջրից: