Միացյալ Նահանգների կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ՄԱԿ-ի կանոնակարգի և միջազգային նորմերի խախտում է: Նման դիրքորոշում է հայտնել ՄԱԿ-ի՝ արտադատարանային մահապատիժների փորձագետ Ագնես Կալամարդը: Այս մասին տեղեկացնում է Sana գործակալությունը:
ՄԱԿ-ի փորձագետը պատրաստած զեկույցով հորդորում է պատասխանատվության ենթարկել անօդաչու թռչող սարքի կիրառմամբ իրականացված միտումնավոր սպանության համար:
Ագնես Կալամարդը նշել է, որ Վաշինգտոնը չի կարողացել ներկայացնել իր շահերին սպառնացող դավադրության առկայության ապացույց: Այդ ենթատեքստում Միացյալ Նահանգների գործողություններն անօրինական են եղել: