Ղազախստանի կառավարությունը հերքում է երկրի վարչապետ Ասքար Մամինի` կորոնավիրուսով վարակվելու լուրը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով վարչապետի աշխատակազմի մամլո հաղորդագրությունը:
«Մամուլում հայտնված այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ներկա պահին վարչապետն աշխատում է սովորական գրաֆիկով` նախապատրաստվելով հուլիսի 10-ին նախատեսված կառավարության նիստին»,- ասվում է հայտարարությունում:
Ղասախստանի վարչապետի մամլո ծառայությունը կոչ է անում վստահել միայն պաշտոնական լրատվությանը: