Հուլիսի 6-ին, «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել և նշանակվել է Հայկ Կարապետյանը:
Հիշեցնենք՝ Կարապետյանն այս տարվա ապրիլի 20-ից իրականացրել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները՝ որպես ընկերության ժամանակավոր պաշտոնակատար: