Հայաստանում ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 7-ին «Ural Airlines» ավիաընկերությունն իրականացրել է չարթերային թռիչքներ Երևան-Կրասնոդար և Երևան-Ժուկովսկի երթուղիներով։ Նշված չվերթներով Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 մարդ: Նշվում է, որ ՌԴ քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի կազմակերպման աշխատանքները շարունակվում են։