Նոր տիպի կորոնավիրուսի բռնկում է գրանցվել Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնում, որտեղ խնամքի կարիք ունեցողների մի մասը ծերեր են, մյուս մասը՝ առողջական տարբեր խնդիրներով: Խնամքի կենտրոնը Գյումրիի նախկին ծերանոցն է, որի խնամքը մայիսի մեկից պատվիրակվել է «Կարմիր Խաչին»։ Կորոնավիրուսով վարակվել են ոչ միայն շահառուները, այլ աշխատակիցները։
«Հայկական Կարմիր Խաչի» ընկերության լրատավական և լուսաբանման բաժնի վարիչ Սինքրոն Նունե Գրիգորյանի խոսքով` 37-ը հոսպիտալացվել է, երեք հոգի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում է բուժում ստանում, կան հոսպիտալացվածներ նաև մայրաքաղաքում և Սպիտակում։ Մեկ հոգի երեկ մահացել է: Նա ունեցել է ուղեկվցող քրոնիկական հիվանդություններ: Դեռևս մարտ ամսից խնամքի կենտրոնում կարանտին էր, մայիսից խիստ կարանիտին: Այցելություններ չեն եղել, խնամողներն աշխատել են երկշաբաթյա գրաֆիկով, թեստավորվել են, հետո երկու շաբաթ գիշերերել հաստատությունում, նույն կերպ՝ հաջորդ հերթափոխը:
Անախտանիշ ընթացք ունեցող բուժառուները մնում են Խնամքի կենտրոնում։ Այնտեղ մեկուսարան են պատրաստում։ «Կարմիր Խաչը» գործակցում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի հետ։ Անանխտանիշ վիրուսակիրների մեկուսացումը և բուժումը կկազմակերպվի համաճարակաբանների խորհրդով: