Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի կողմից համայնքի ավագանուն 2018 թվականի հուլիսի 2-ին ներկայացված հրաժարականի դիմումի հիմքով ՀՀ Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ Ռազմիկ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից:
Արմավիրի մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշումը Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան: Մարզպետի կողմից տրված համապատասխան լիազորագրի հիման վրա մարզպետարանի շահերը ներկայացվել են ներկայացուցչի միջոցով: Ռազմիկ Մարգարյանի կողմից ներկայացված բողոքի արդյունքում թիվ ՎԴ/9071/05/18 վարչական գործով, ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի փետրվարի 6-ի վճռով Ռազմիկ Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի մերժվել է: Մարգարյանի կողմից նշված վճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, և բողոքը բավարարվել է մասնակի:
Այդ ժամանակահատվածում ՀՀ Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանի կողմից բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ռ. Մկրտչյանի, ավագանու անդամների մեծամասնության, այնպես էլ գործով հայցվոր Ռ. Մարգարյանի հետ: Մարզպետի հանձնարարությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի համապատասխան աշխատակիցների կողմից քննարկվել և գործով շահագրգիռ անձանց են ներկայացվել համապատասխան պարզաբանումներ` նրանց կողմից բարձրացված հարցերի առնչությամբ: Արմավիրի մարզպետ Հ. Մաթևոսյանը, չնայած իր հայեցողական լիազորության, այդուհանդերձ, սկսած պաշտոնավարման օրվանից Եղեգնուտ համայնքում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի փոփոխություն չի իրականացրել:
Արմավիրի մարզպետի կողմից 2020 թվականի մայիսի 11-ին ՀՀ արդարադատության նախարարին է ներկայացվել գրությունը, որի վերաբերյալ նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի հունիսի 5-ի գրությամբ տեղեկացվել է, որ խնդրի վերաբերյալ դիրքորոշումը 2020 թվականի մայիսի 18-ի գրությամբ ուղարկվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 11-ի գրությամբ էլ ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը, համաձայն որի` Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու օրենքով սահմանված կարգը չի պահպանվել:
Գործով առկա է նաև ՀՀ վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 17-ի վճիռը, որով Ռազմիկ Արամայիսի Մարգարյանի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի տարածքային կառավարման մարմնի՝ մարզպետի, երրորդ անձ՝ ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի օրինական ընտրված և գործող համայնքի ղեկավարին՝ Ռազմիկ Մարգարյանին, համայնքի կլոր կնիքը, համայնքի վարչական շենքի և նրա աշխատասենյակի բանալիները վերադարձնելու գործողություն կատարելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին մերժվել է, որն էլ Ռազմիկ Մարգարյանի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, և 2020 թվականի մայիսի 29-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է, սակայն դեռևս դատական նիստի օր որոշված չէ:
ՀՀ Արմավիրի մարզպետի 2020 թվականի հունիսի 22-ի որոշմամբ անվավեր է ճանաչվել մարզպետի 2018 թվականի օգոստոսի 24-ի որոշումը:
Սահմանադրական և օրենսդրական իրավակարգավորումներից բխում է, որ մարզպետը իր լիազորությունները և դրանից բխող գործողություններն իրականացրել է սահմանված կարգին համապատասխան, մարզպետն իրավասու չէր չկատարելու դատարանի կողմից ընդունված դատական ակտը: Հարկ ենք համարում ընդգծել, որ այս ողջ գործընթացին զուգահեռ ՀՀ Արմավիրի մարզպետի անմիջական աջակցությամբ Եղեգնուտում իրականացվել են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ,
Կոչ են անում համայնքի բնակչությանը դրսևորել հանդուրժողականություն: