2020 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Նորտեխշին» ընկերությունն իրականացնելու է Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցմամբ փլեցումը։ Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Պայթեցման ընթացքում բնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչև 17:30-ն Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց - Արշակունյաց պողոտա - Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ կիրականացնեն հերթապահություն։