Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ոչինչ չի կարող պահանջել Ուկրաինայից: Այսօր այս մասին երկրի ղեկավարը հայտնել է լրագրողներին՝ մեկնաբանելով Դոնբասի հատուկ կարգավիճակի վերաբերյալ նախագիծը մինչև երկուշաբթի ներկայացնելու առաջարկը:
«Նախ՝ ոչ ոք Ուկրաինայից ոչինչ չի կարող պահանջել: Մենք անկախ երկիր ենք: Կարծում եմ՝ բոլորը պետք է աշխատեն հռետորաբանության վրա: Առավել ևս, որ սա արդեն միջազգային հռետորաբանություն է»,- նշել է Զելենսկին:
Ավելի վաղ Spiegel պարբերականը հայտնել էր, որ Մոսկվան Կիևից պահանջում է մինչև հուլիսի 6-ը ներկայացնել Ուկրաինայի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: