Ռուսաստանի Դաշնության 84 շրջաններում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 6632 նոր դեպք: Երկրում վարակի վիճակագրական տվյալները հայտնել են հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Առավել շատ վարակվածներ կան Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում, Սանկտ Պետերբուրգում: Վարակվածներից 1960-ի մոտ կլինիկական ախտանշաններ չկան:
Վերջին մեկ օրում մահացել է 168 հիվանդ, ապաքինվել է 8986 մարդ:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում վարակվել է 674515 մարդ, մահացության ցուցանիշը գերազանցում է 10000-ը: