Կորոնավիրուսի համավարակի բռնկումից երեք ամիս անց Մեծ Բրիտանիան թուլացնում է բազմաթիվ սահմանափակումներ: Այստեղ կվերաբացվեն փաբերը, ռեստորաններն ու վարսավիրանոցները՝ գրում է France 24-ը:
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը քաղաքացիներին զգուշացրել է, որ յուրաքանչյուրը պետք է պատասխանատու վարքագիծ դրսևորի և պահպանի սոցիալական հեռավորությունը՝ բիզնեսներին վերաբացվելու հնարավորություն տալու և համավարակի երկրորդ ալիքից խուսափելու համար:
Երկրի կառավարության ղեկավարի հավաստմամբ՝ վերաբացվող ձեռնարկությունների, այդ բիզնեսներից կախված մարդկանց կենսապահովման և, ընդհանրապես, ամբողջ երկրի տնտեսական առողջացումը կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից: