1776-ի հուլիսի 4-ը նշանավոր օր էր Միացյալ Նահանգների պատմության մեջ: Այս օրը երկրի 13 գաղութներն իրենց անկախությունն են հռչակել Բրիտանական կայսրությունից՝ գրում է The Telegraph պարբերականը:
Այսօր՝ հուլիսի 4-ին, Միացյալ Նահանգները նշում է Անկախության տոնը: Սա ամերիկացիների ամենասիրելի ազգային տոնն է: Միացյալ Նահանգների միլիոնավոր քաղաքացիներն ամեն տարի հայրենասիրական միջոցառումներ, շքերթներ ու հրավառություն են կազմակերպում: Այս տարի, սակայն, հանրային հավաքույթներ չեն լինի կորոնավիրուսի համավարակի պատճառով: