Արմատական «Թալիբան» շարժման զինյալներն արձագանքել են ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, թե Մոսկվան ու թալիբները ամերիկացի զինվորների վրա հարձակվելու վերաբերյալ գաղտնի պայմանավորվածություն ունեն: Այս մասին հայտնում է The Media Line- ը: Կատարում թալիբների ներկայացուցիչ Սուհաիլ Շահինն ասել է. «Մենք պայքարում ենք Աֆղանստանում իսլամական իշխանություն հաստատելու համար: Մենք որևէ կողմի վարձկանները չենք»: Նա հավելել է, որ նման կեղծ լուրերը շրջանառվում են՝ խաթարելու իրենց վստահելիությունը երկրում խաղաղ կարգավորմանն ու ամերիկյան զորքերի դուրսբերմանն ուղղված գործընթացներում:
Հունիսի 26-ին The New York Times-ը, վկայակոչելով հետախուզական գործակալություններին, հայտնել էր, որ Ռուսաստանի ռազմական հետախուզությունը գաղտնի գումար է առաջարկել «Թալիբանի» գրոհայիններին՝ ամերիկացի զինծառայողներին սպանելու համար: Այսպիսով, Մոսկվան, իբր, ցանկացել է խափանել Թալիբանի հետ ԱՄՆ-ի խաղաղ բանակցությունները, ասվում է հրապարակման մեջ: Ռուսաստանում մեղադրանքներն անվանել են անհիմն: Տեղեկատվության ճշմարտացիությունը դժվարացել են հաստատել նաև ամերիկյան տարբեր կառույցներ: