Ռուսաստանի Դաշնության 83 շրջաններում վերջին մեկ օրում արձանագրվել է վարակի 6760 նոր դեպք, վերջին 24 ժամում մահացել է 147 հիվանդ: Այս մասին տեղեկացնում են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է Lenta.ru կայքը:
Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում:
Ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում կա 661165 վարակված: Համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 9683, ապաքինվածները 428978-ն են: