Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար բամբակից կարված դիմակներն ավելի լավն են, քան սինթետիկները: Նման եզրահանգման են եկել Միացյալ Նահանգների չափանիշների ու տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում անցկացված նոր ուսումնասիրությունների արդյունքում: Թեմային է անդրադարձել Al Arabiya-ն:
Գիտնականները ստուգել են կորոնավիրուսի պատճառ հանդիսացող մասնիկների տարածումն խոչընդոտող 32 տարբեր գործվածքների արդյունավետությունը: Հինգ ամենաարդյունավետ գործվածքներից երեքը 100-տոկոսանոց բամբակն է:
Ամենաքիչ արդյունավետություն ունեցող հինգ գործվածքներից չորսը սինթետիկ են:
Սակայն ոչ մի դիմակ այնքան արդյունավետություն չունի, որքան հայտնի դարձած N95 դիմակը:
Միացյալ Նահանգների չափանիշների ու տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը դեռևս ապրիլին հայտարարել էր, որ կտորի դիմակները պետք է դնել այն հանրային վայրերում, որտեղ դժվար է պահպանել սոցիալական հեռավորությունը: