Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի վճռով երկրի կառավարությունը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին ճանաչել է Վենեսուելայի նախագահ՝ գրում է The Guardian պարբերականը:
Վենեսուելայի ու Մեծ Բրիտանիայի հարաբերություններում լարվածությունը խորացել է այն պատճառով, որ բրիտանական դատարանը մերժել է անգլիական բանկի պահոցներում պահվող լատինամերիկյան երկրի 1 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորների վերահսկողությունը ստանձնելու Վենեսուելայի իշխանությունների խնդրանքը՝ նշելով, որ երկրի նախագահ է ճանաչում Մադուրոյի քաղաքական մրցակցին:
Վենեսուելայի իշխանությունները ցանկացել են տնօրինել իրենց երկրի հարստությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով: Սակայն անգլիական բանկը մերժել է խնդրանքը:
Մոտ 60 երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը նաև պատժամիջոցներ է կիրառել Մադուրոյի ու նրա մտերիմների նկատմամբ, Վենեսուելայի նախագահ է ճանաչում միայն Խուան Գուաիդոյին: