Նոր Զելանդիայի առողջապահության նախարար Դեյվիդ Քլարքը կարանտինային ռեժիմի ժամանակ ինքնամեկուսացման կարգը խախտելու պատճառով հրաժարական է տվել՝ գրում է ТАСС գործակալությունը:
Նոր Զելանդիայում մինչև սեպտեմբերի 19-ին նախանշված խորհրդարանի ընտրությունները ազատված պաշտոնը կզբաղեցնի երկրի կրթության նախարարը:
Ի դեպ, Դեյվիդ Քլարքը կարանտինային ռեժիմը խախտել է երկու անգամ՝ զբոսայգում հեծանիվով զբոսանքի և ծովափին ընտանեկան պիկնիկի ժամանակ: