Ոստիկանության և տեսչական մարմինների անակնկալ այցերը շարունակվում են: Որքան էլ որ պարետատան որոշումները խախտողների թիվը նվազել է, այդուհանդերձ, անպարտաճանաչներ կան: Քանի որ կորոնավիրուսի համաճարակը մեր երկրում չի նահանջում, հանձնարարված է լինել ծայրաստիճան աչալուրջ, աչք չփակել անգամ ամենաչնչին խախտումների դեպքում: