Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 6693 նոր դեպք: Վերջին 5 օրվա ընթացքում վարակվածների ցուցանիշը ցածր է 7000-ից: Ռուսաստանում վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնում են, որ օրական աճը դանդաղել է՝ հասնելով մինչև 1 տոկոսի՝ գրում է ТАСС գործակալությունը:
Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 647849:
Երկրում վարակից մեկ օրում մահացել է 154 հիվանդ: Ընդհանուր առմամբ, մահացության ցուցանիշը կազմում է 9320: