Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հասան Ռոհանին հուլիսի 1-ին նախանշված տեսակոնֆերանսի ժամանակ կքննարկեն սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հիմնահարցը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է ТАСС գործակալությունը:
«Այո, Կրեմլը կարող է հաստատել այդ տեղեկությունը»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ նախագահների հանդիպումն անցկացվելու է Աստանայի ձևաչափով:
Նախագահների նախորդ եռակողմ հանդիպումը կայացել էր 2019-ի սեպտեմբերին Անկարայում: