Չինաստանն ընդունել է անվտանգության վիճահարույց օրենքը, ինչն ընդլայնում է Հոնկոնգում՝ Չինաստանի իշխանության լիազորությունների շրջանակը՝ խորացնելով քաղաքի ազատության վերաբերյալ հոնկոնգցիների մտավախությունները՝ գրում է BBC-ն:
Անցյալ ամիս Չինաստանը հայտարարել էր, որ կքրեականացնի ցանկացած գործողություն՝ կապված ահաբեկչության, պառակտման կամ արտաքին ուժերի հետ համախմբման հետ:
Քննադատների հավաստմամբ՝ այս նոր օրենքը խիստ վտանգում է Հոնկոնգի ինքնությունը:
Օրենքի ուժ ստանալուց առաջ օրինագիծը չի հանրայնացվել, հետևաբար՝ մարդիկ տեղեկություն չունեն փաստաթղթով սահմանված միջոցների մասին, որոնց պետք է ենթարկվեն:
Հիշեցնենք, որ Հոնկոնգը Մեծ Բրիտանիայի վերահսկողությունից դուրս էր եկել 1997-ին, երբ վերադարձվել էր Չինաստանին, սակայն հատուկ համաձայնագրով, ինչը երաշխավորում է որոշակի իրավունքների պահպանում 50 տարով: