Եվրամիությունը նշել է այն 14 «անվտանգ» երկրների անունները, որոնց քաղաքացիների համար մուտքը Եվրոպա բաց կլինի հուլիսի 1-ից՝ գրում է BBC-ն:
Այդ երկրներ են՝ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսն ու Ուրուգվայը:
Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Բրազիլիան «անվտանգ» երկրների ցուցակում չկան:
Չինաստանի քաղաքացիների մուտքը եվրոպական երկրներ հնարավոր է թույլատրվի, եթե պաշտոնական Պեկինը Չինաստան մուտք գործել թույլատրի նաև եվրոպացիներին:
«Անվտանգ» երկրների ցուցակը պետք է հաստատի Եվրամիության անդամ երկրների մեծ մասը: