ՇՇողիկ Գալստյան

Երեխաների ծնունդները Երևանի 7 բժշկական հաստատություններում կգրանցվեն տեղում. Բադասյան

Երեխաների ծնունդները Երևանի 7 բժշկական հաստատություններում կգրանցվեն տեղում. Բադասյան
Օրն ավարտենք շատ լավ լուրով: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 
 
«Հիշո՞ւմ եք, որ այս տարվա մարտի ութին ծրագիր մեկնարկեցինք և Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող երեք բժշկական կազմակերպություններում երեխաների ծնունդները սկսեցինք գրանցել տեղում:
 
Այսօր արդեն այդ երեք ԲԿ-ներին միացել են ևս չորսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գրիգոր Նարեկացի», «Շենգավիթ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնները։
 
Հանրային ծառայությունները բնակչությանն առավել հասանելի դարձնելուն ուղղված այս պիլոտային ծրագիրն իրականություն ենք դարձրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով և Առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
 
Սա նշանակում է, որ երեխաների ծնունդները Երևանի յոթ բժշկական հաստատություններում կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
 
Հիշեցնեմ, որ ծրագրի առաջին փուլին միացած բժշկական կազմակերպություններն էին՝ Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:
 
Նշածս յոթ բժշկական կազմակերպություններում այդ նպատակով հատուկ հատկացված վայրերում կատարվում են հետևյալ պետական գրանցումները՝ երեխայի ծննդի պետական գրանցում, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պետական գրանցում, ամուսնության պետական գրանցում:
 
Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ տարածելու ենք Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում»,- գրել է Բադասյանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում