Ֆրանսիայի զինված ուժերը ոչնչացրել են «Ալ Կաիդայի» հյուսիսաֆրիկյան հրամանատար Աբդելմալեկ Դրուկդելին: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, որի հավաստմամբ՝ սա Ֆրանսիայի համար մեջ հաղթանակ է, քանի որ տարիներ շարունակ պայքարում են ջիհադականների դեմ: Այս մասին տեղեկացնում է Euronews պարբերականը:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ «Ալ Կաիդայի» հյուսիսաֆրիկյան հրամանատարն ու նրա մի քանի համախոհներ սպանվել են Մալիի հյուսիսային շրջաններից մեկում:
Առայժմ հայտնի չէ, թե ահաբեկչության պարագլուխը որքան ժամանակ է գտնվել Մալիում: Նա համարվում էր «Ալ Կաիդայի» հյուսիսաֆրիկյան ճյուղի խորհրդանշական առաջնորդը: