Այսօր ընդունել եմ ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Ամփոփել ենք երեկ՝ հունիսի 5-ին, միասին Քաշաթաղի հարավային թև կատարած այցի արդյունքները: Քննարկել ենք մեր միասնական հայրենիքի պարենային անվտանգության խնդիրները և ՀՀ Կառավարության հետ սերտ փոխհամագործակցությամբ այդ նպատակով Արցախում իրականացվելիք ներդրումային նոր ծրագրերը»,- գրել է Ա.Հարությունյանը: