Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 8855 մարդ: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Այս երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 458689:
Վերջին 24 ժամում Ռուսաստանում COVID-19-ից մահացել է 197 հիվանդ՝ մահացության ընդհանուր թիվը հասցնելով 5725-ի: