Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ Ջո Բայդենը 2020-ի նախագահի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու է դարձել, երբ ապահովել է կուսակից պատվիրակների անհրաժեշտ ձայները նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Թեմային անդրադարձել է Russia Today պարբերականը:
Դեմոկրատական կուսակցության անդամներից 1993-ն աջակցում են Ջո Բայդենին:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շրջանում խիստ քննադատության է արժանանում կորոնավիրուսի համավարակի մարտահրավերին դիմագրավելու անկարողության, ավելի քան 100000 զոհերի, տնտեսական ճգնաժամի, այժմ էլ՝ աֆրոամերիկացու սպանության հետևանքով համընդհանուր խռովությունների նկատմամբ սխալ քաղաքականության համար:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում նախագահի ընտրությունները նախանշված են նոյեմբերի 3-ին: