Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիք Կուրմանղալին հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ցավոք, կորոնավիրուսի ստուգման իմ թեստի պատասխանը դրական է: Ներկայումս գտնվում եմ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: Միանգամից ուզում եմ հայտնել, որ նախագահ Տոկաևը շարունակում է աշխատել համապատասխան գրաֆիկով, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:
Երկրի նախագահը պարբերաբար կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնում: Բոլորին կոչ եմ անում պահպանել անվտանգության կանոնները, չի կարելի թեթևամտորեն վերաբերվել համավարակին: Պահպանեք Ձեզ»,- ասել է նա: