Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանի՝ օրերս հնչեցրած ահազանգով և քաղաքապետ Մարությանի հանձնարարությամբ՝ կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում տեղադրված ինքնակամ կրպակը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքապետը հանձնարարել է նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ ստուգել հարակից կրպակների փաստաթղթերը և դիմել համապատասխան գործողությունների:
Շնորհակալություն տիկին Եղիազարյանին՝ ահազանգի համար: Շնորհակալություն նաև ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին՝ իր լայվում խնդրին թեև փոքր-ինչ աղավաղված, բայց անդրադառնալու համար: Ի դեպ, ինքնակամ կրպակի տեղադրման փորձ վերջին երկու տարում եղել է մեկ էլ անցած տարի՝ մետրո «Երիտասարդականի» մոտ: Այդ կրպակը, այս մեկի նման, մի քանի օրվա կյանք ունեցավ: Եթե գիտեք այլ դեպքեր, խնդրեմ՝ ներկայացրեք»,- գրել է խոսնակը: