Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ Ա սերիայի թիմերը մինչև մրցաշրջանի ավարտը հնարավորություն կունենան մեկ խաղի ընթացքում կատարել 5 փոփոխություն:
Թիմերը կկարողանան փոփոխությունների դիմել մեկ հանդիպման 3 ժամանակային հատվածում, ինչպես նաև ընդմիջմանը, որպեսզի չլինի ժամանակ ձգելու միտում: Իսկ փոփոխություններ կատարելու չօգտագործված հնարավորությունները հնարավոր կլինի կիրառել լրացուցիչ ժամանակում:
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդն ավելի վաղ թույլ էր տվել մեկ մրցավեճում կատարել 5 փոփոխություն: Այդ կանոնի կիրառման հարցի նպատակահարմարությունը պետք է դիտարկեր յուրաքանչյուր առանձին լիգա: Նորամուծությունն այն մրցաշարերի համար է, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: