Այրվածքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա այսօր ծավալված տրիաժ (ընդունում, ախտորոշում, տեղափոխում) կենտրոնն արդեն սկսել է ընդունել պացիենտների: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այնտեղ, վերջին տվյալներով, արդեն հոսպիտալացված է 31 քաղաքացի, որից 3-ը՝ վերակենդանացման բաժնում: Պացիենտները տրիաժ կենտրոններում թեստավորվում են և բուժօգնություն են ստանում մինչև թեստի պատասխանը, որից հետո տեղափոխվում են կորոնավիրուսային հիվանդության բուժումով զբաղվող հատուկ բժշկական կենտրոններ:
Այս կենտրոնի բացումով որոշակի չափով կթեթևանա Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բեռը, որը մինչ այս Երևանի միակ տրիաժ կենտրոնն էր»,- գրել է Փաշինյանը: