Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պատրաստ է առաջադրելու իր թեկնածությունն Իսլամական Հանրապետության 2021-ի նախագահի ընտրություններում՝ գրում է ТАСС գործակալությունը:
Նշվում է, որ Իրանի նախկին ղեկավարի համակիրները ծրագրել են առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի ընտրություններում նրա թեկնածությունը հաստատվի:
Մահմուդ Ահմադինեժադն Իրանի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել էր 2017-ին, սակայն այն չէր հաստատվել:
Իրանում նախագահի ընտրությունները նախանշված են 2021-ի մայիս-հունիս ամիսներին: Գործող ղեկավար Հասան Ռոհանին այլև չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ այս պաշտոնն արդեն զբաղեցնում է երկրորդ անգամ: